Բաժիններ՝

Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչին

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երախագիտություն է հայտնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում հումանիտար ոլորտում կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՄԱԿ-ի եւ ԿԽՄԿ-ի հետ ստեղծվել է հումանիտար հարցերի շուրջ ռուս զինծառայողների արդյունավետ փոխգործակցություն, Շոյգուն օգոստոսի 16-ին նշել է Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է «Բանակ-2022» համաժողովի շրջանակներում:

«Մենք երախտապարտ ենք ղեկավարներին եւ մեզ հետ փոխգործակցող այդ կազմակերպությունների աշխատակիցներին կառուցողական եւ ապաքաղաքականացված համագործակցության համար»,-ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը: «Մասնավորապես, ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի ակտիվ դերի պայմաններում հաջողվել է լուծել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման դժվարին խնդիրը: Կարմիր խաչի մասնագետները կարեւոր միջնորդական առաքելություն են իրականացնում գերի ընկած զինծառայողների նկատմամբ»,-հավելել է Շոյգուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս