Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացին ողջ է. նա պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/50F1518F-CEA5-46BF-B3F8-41FA87D6E099.jpeg)
Ենթադրաբար անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«ՌԴ քաղաքացին այս պահին ողջ և առողջ է և պայթյունի պահին այդ տարածքում չի եղել, ուղղակի ընտանիքի անդամները մտածել են, որ նա գտնվել է «Սուրմալու»-ի տարածքում, քանի որ լուր չեն ունեցել: Դրանով պայմանավորված՝ այդ ահազանգը փոխանցել են մեզ, մենք էլ քաղաքացու անունը ավելացրել ենք անհետ կորածների ցուցակում: Այս պահին տվյալ քաղաքացին իր հարազատների հետ կապ է հաստատել ու նշել է, որ այդ հատվածում չի եղել»,- ասաց Հայկ կոստանյանը: