Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած:  ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 17 քաղաքացի անհետ կորած է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031