Բաժիններ՝

Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում․ մասնագետ

ԵՊՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարել հետևյալ քայլերը․

1. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։

2. Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։

3. Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։

4. Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:

6. Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։

7. Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։

8. Ողողեք քիթը և կոկորդը:

9. Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։

10. Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։

11. Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031