Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 28․694 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 28․694 դեպք։ ՌԴ օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Անցած մեկ օրվա ընթացքում COVID-19-ի զոհ է դարձել 60 մարդ, հոսպիտալացվել ՝ 2761-ը, ապաքինվել՝ 16874 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն են եղել Մոսկվան (7147), Սանկտ Պետերբուրգը (3454), Մոսկվայի մարզը (2467)։ Ամենաքիչ վարակվածները գրանցվել են Նենեցյան ինքնավար օկրուգում (6) և Չուկոտկայի ինքնավար օկրուգում (9):

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 18 852 976 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 383 071 մարդ, ապաքինվել՝ 18 121 135 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս