Տղամարդկանց 4 տեսակ, որոնցից հաստատ կփախչեք առաջին ժամադրությունից հետո

Քանի դեռ զգացմունքները չեն լռեցրել միտքը, հնարավորություն ունեք բացահայտելու և հեռացնելու Ձեր սրտից կասկածելի թեկնածուներին:

Lisa.ru-ն ներկայացնում է 4 տեսակի տղամարդկանց, որոնցից կցանկանաք փախչել առաջին իսկ ժամադրությունից հետո:

1. Շփվում է միայն հաղորդագրություններով

Հավանաբար չեք զարմանա՝ իմանալով, որ վերջին հարցումների համաձայն՝ 50 տարեկանից ցածր մարդկանց համար տեքստային հաղորդագրությունների փոխանակումը դարձել է հաղորդակցման ամենատարածված մեթոդը: Գիտնականները նշում են, որ սովորական «sms»-ները բացասաբար են ազդում միջանձնային հաղորդակցման հմտությունների վրա։

2. Անընդհատ ուղղում է զրուցակցին

Մարդկանց մեծ մասն իրեն մյուսներից ավելի խելացի է համարում։ Եթե նման վերաբերմունքը համատեղենք պատշաճ կրթության հետ, ապա կծնվի էլիտար մտածելակերպ։ Պատահական զրույցի ժամանակ դիմացինին ուղղելը տանում է դեպի ձախողում:

3. Նա պերֆեկցիոնիստ է

Այստեղ ամեն ինչ պարզ է՝ պերֆեկցիոնիստների համար սերը պետք է իդեալական լինի։ Եվ քանի որ իդեալական ոչինչ գոյություն չունի, նրա հիասթափությունն անխուսափելի է։

4. Ուրիշներին վիրավորական մականուններով դիմելուց հաճույք է ստանում

Նման պահվածքն ինֆանտիլիզմի ակնհայտ ախտանիշ է։ Արժե՞ արդյոք պարզել, թե ինչպես է դա դրսևորվելու կյանքի այլ ասպեկտներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Տեսանյութեր

Լրահոս