Բաժիններ՝

Գողոնը հայտնաբերվել էր «Օպելում»․ երկու անձ կալանավորվել է

Օգոստոսի 7-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում Բերդավան բնակավայրի մի բնակիչ հաղորդում տվեց, որ նույն օրը իր տնից գողացել են հեռուստացույց, արծաթյա զարդեր, խմիչք և տարբեր տեսակի ապրանք։ Նախնական տվյալներով՝ տանտիրոջը պատճառվել էր շուրջ 720 հազար դրամի վնաս։

Նոյեմբերյանի քրեական հետախույզները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ախուրյանի ու Ստեփանավանի բաժինների ծառայողների հետ։

Շուտով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Երևանի և Գյումրիի երկու բնակիչներ։ Դեպքից ժամեր անց տղամարդիկ հայտնաբերվեցին Ստեփանավանի մոտակայքում և ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերվեց նրանց վարած «Օպելում»։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդիկ կալանավորվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս