«Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության։

Հայաստանի իշխանության մասով պարզ է՝ դրանք փորձում են առավելագույնս ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և իրենց առաջ առանձնապես խնդիր չեն դրել մարդկանց հետ որևէ ձևով կոմունիկացվելու. իրենց խնդիրը պատասխանատվությունից փախուստի դիմելն է և, անկեղծ ասած, իրենց մոտ դա ամենալավն է ստացվում։
Արցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս։ Մարդիկ գիտակցում են ընդհանուր վտանգի գոյությունը, բայց նրանց հետ որեէ մեկը լուրջ չի աշխատում, իրավիճակը չի ներկայացնում, հանրային իրազեկման բաղադրիչը ամբողջությամբ բացակայում է։

Մի կողմից՝ իշխանության նկատմամբ անվստահությունը, հատկապես խոսքն անձամբ Արայիկ Հարությունյանին է վերաբերվում, մյուս կողմից պարզ գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունն, այս տեսանկյունից չափազանց վատ իրավիճակ է ստեղծել։

Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականության ու ընթացող գործընթացների մասին և հասարակությանը նախապատրաստել երկարաժամկետ պայքարի»։

Տեսանյութեր

Լրահոս