«Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան. aravot.am
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/Davit-Shahnazaryan-2.jpg)
Aravot.am-ը արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանից ցանկացել է նրա դիրքորոշումը պարզել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ակտիվորեն զբաղվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Դավիթ Շահնազարյանը, սակայն, սահմանափակվել է մեկ նախադասությամբ՝ նշելով. «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին՝ թշնամուն տարածքներ զիջելու համար»»։