«Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ապուշների և ապիկարների, հարիֆների կույտ չէ․ նրանք շատ լավ հասկանում են՝ ինչ են անում և ինչու են անում»․ Վրթանեսյան

«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի 2014 թվականի օգոստոսի գրառումները, որոնց սքրինշոթերը գիշերը հրապարակեցի, միանշանակ վկայում են. Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։

Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ապուշների և ապիկարների, ուտոպիստական ձախական գաղափարախոսությունների տակ մնացած հարիֆների կույտ չէ։
Շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում։

Բայց մենք (ճնշող մեծամասնությունը) շարունակում ենք անվանել նրան վարչապետ, իսկ պետությունը զավթած իր բանդան էլ՝ ՀՀ իշխանություն։ Շարունակում ենք ակնկալել Հայաստանի շահերից բխող ինչ-ինչ քայլեր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031