Շախմատի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ուզբեկստանի ընտրանու հետ և զիջեց 1:3 հաշվով:
Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի հավաքականը կիսում է երկրորդ և երրորդ տեղերը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի:
Համաշխարհային Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 9-ին: