Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ․ ԱԳՆ

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

«Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031