Պարույր Հայրիկյանն իր մահափորձի մեջ մեղադրում է օտարերկրյա գաղտնի ծառայություններին (տեսանյութ)
Պարույր Հայրիկյանը քիչ առաջ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և Հանրային հեռուստատեսությանը: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում հետաձգել ընտրությունները: Հետո հավելել, որ որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը: «Պետք է այնպես անեմ, որ ընտրությունները չհետաձգվեն։ Այսինքն, կա ընտրությունների երկու տարբերակ. մեկը 15 օր, որը հարկադրված եմ անել, մյուսը նոր ընտրություններ կազմակերպել՝ ևս 40 օր անց։ Ես պիտի աշխատեմ, որ ևս 40 օր չլինի, որովհետև ես էլ մտածում եմ, որ գործընթացի մեջ ենք, ավարտին հասցնենք։ Չնայած լավ կլինի ընտրությունները լինեն տաք եղանակին»- մասնավորապես ասել է նա։
Ինչ վերաբերում է մահափորձի հեղինակներին, Հայրիկյանը կասկած է հայտնում, որ իր մահափորձն իրականացրել են օտարերկրյա գաղտնի ծառայությունները:
«Առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ, որ կասկածում եմ օտար պետության՝ ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության՝ ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին դրանց գործունեության վրա: Երբ ես բավականին շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք. գնալու ենք Եվրոպա և չբացառեցի, որ նույն դաշինքում մենք տեսնում ենք նաև Ռուսաստանին, մենք գնալու ենք Եվրոպա, իսկ իմպերիստական կայսերապաշտ Ռուսաստանից մենք ավելի շատ վնասներ ենք տեսել:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում: