Բաժիններ՝

Թաիլանդի բնակիչը միտումնավոր գողություն է արել՝ բանտում հանգիստ ապրելու համար

Թաիլանդի 60-ամյա բնակիչն իր արտասովոր արարքի պատճառով հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տղամարդը, լինելով աղքատ ու չկարողանալով ապրուստի գումար հայթայթել, միտումնավոր գողություն է արել, որպեսզի իրեն ձերբակալեն, հետո բանտ տեղափոխեն, գրում է Oddity Central-ը:

Նա Չոնբուրի նահանգում մտել է դեղատուն և 0,47 դոլար արժողությամբ երեք օճառ գողացել: Հատկանշական է, որ դեղատան աշխատակիցները խղճացել են տղամարդուն՝ առաջարկելով նրան հեռանալ, իսկ հաճախորդներից մեկն էլ նույնիսկ առաջարկել է վճարել գողացված օճառի գումարը: Սակայն թաիլանդացին պնդել է, որ աշխատողները ոստիկանություն կանչեն, իրեն ձերբակալեն հանցագործության համար:

Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ առանց աշխատանքի փողոցներով թափառելու ու սովամահ լինելու փոխարեն նախընտրում է ճաղերի հետևում անցկացնել, երեքանգամյա սնունդ ստանալ ու շփվել մյուս կալանավորների հետ:

Հայտնի է, որ Թաիլանդում այժմ ծանր տնտեսական վիճակ է. երկրում գրանցվել է 2008-ից ի վեր ամենաբարձր գնաճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս