«Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող գրառման մեջ օգտագործվել է ոչ թե «Ադրբեջանական Հանարապետություն», այլ Հյուսիսային Ադրբեջան նահանգ». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զիտեխնիկան շարժվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։
Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող տեղեկատվական գրառման մեջ օգտագործվել է ոչ թե այս արհեստածին կազմավորման «Ադրբեջանական Հանարապետություն» պաշտոնական անվանումը, այլ այն կոչվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ, ինչից ենթադրվում է, որ առնվազն այս տելգրամյան ալիքի հետևում կանգնած ուժը այն դիտարկում է որպես Իրանի ապագա նահանգ»։