Բաժիններ՝

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրավերով մասնակցել է սպանդանոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը։

Ներկաներին տեղեկացրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ։ Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս