«Այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ». Ավետիք Իշխանյան
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԻԼԸ Ընկերոջս հետ հանդիպումից հետո Հյուսիսային պողոտայով տուն էի վերադառնում։ Եվ ի՞նչ․․․ Կարծես քայլում էի աշխարհի ամենաանվտանգ առողջարաններից մեկի ժամանցի վայրով։ Կարծես Արցախում, Գեղարքունիքում, Սյունիքում խաղաղ է, ապահով, կրակոցներ, զոհեր, վիրավորներ չկան։ Մարդիկ ուրախ-զվարթ ռեստորաններում քեֆ են անում, սրճարաններում կատակում, հռհռում․․․
Բոլորը երջանիկ են։ Այն ամենն ինչ կատարվում է Արցախում, Հայաստանի սահմաններում, էլ չխոսենք քաղբանտարկյալների մասին, կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։
Հիշում եմ այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ։ Մտածում եմ, արդյոք նույն վիճակը չի՞ եղել Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կործանման ժամանակ»։