«Ադրբեջանի նման պահվածքը մեկ պատճառ ունի՝ Հայաստանում պետական իշխանության բացակայություն». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։
Իսկ ՀՀ 41 քառ. կմ տարածք նվաճելը, Շուշին ու Հադրութն օկուպացնելը, Գորիս-Կապան ճանապարհը փակելու, մաքսակետ տեղակայելու և հայ ռազմագերիներին դատապարտելու Ադրբեջանի իրավունքն ո՞վ է լեգիտիմացրել։
Կարո՞ղ է ՝ ես…
Լեգիտիմացրել եք դուք ու ձեր ռեժիմը։
Հերիք է կեղծ մտահոգություն խաղաք։
Ադրբեջանի նման պահվածքը մեկ պատճառ ունի՝ Հայաստանում պետական իշխանության բացակայություն»։