Մենք էլ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում՝ Ադրբեջանի հետ խորհրդակցելով. Չավուշօղլու

Թուրքիայի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի եւ առեւտրի նախարարների՝ Ուզբեկստանում տեղի ունեցած համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին:

Ըստ aliqmedia.am-ի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Նա հավելել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից։

«Աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության, սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով եւ Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»,- շեշտել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031