Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դատապարտում է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ տարածել է հայտարարություն: Այս մասին հաղորդում է «Yerkir.am» կայքը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի և անապահովության մթնոլորտ:

Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում և մնում չբացահայտված:

Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով և դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա կհաղթահարի նաև այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշված է հայտարարության մեջ:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

01.02.2013

Տեսանյութեր

Լրահոս