Վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ իրենց միակ հենարանն իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգն է. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշմանը. «Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 3 ամսով:
Հոգեվարքի մեջ գտնվող, վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց իշխանության միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։