Բաժիններ՝

Հացահատիկով բեռնված ուկրաինական 1-ին բեռնանավը հասել է Թուրքիա

Օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում Օդեսայի նավահանգստից դուրս եկած 1-ին նավը օգոստոսի 2-ի երեկոյան խարիսխ է գցել Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այստեղ նավը կստուգվի Թուրքիայի, Ռուսաստանի Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Ստուգումից հետո 27.000 տոննա եգիպտացորենով բեռնված «Razoni» բեռնանավը կշարունակի ճանապարհը դեպի Լիբանանի ափեր:

Նշվում է, «2022 թվականի հուլիսի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխում» փաստաթղթի շրջանակներում փոխադրում իրականացնող այս առաջին նավից հետո ուկրաինական նավահանգիստներից դուրս եկած մյուս բեռնանավերը նույնպես ստուգում են անցնելու Բոսֆորի մուտի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս