Բաժիններ՝

Սիրիան պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ-ին՝ ընդդեմ իսրայելական ավիացիայի ենթադրյալ հարվածի

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիան պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ-ին՝ կապված իր տարածքին իսրայելական ավիացիայի ենթադրյալ հարված հասցնելու հետ: Սիրիական ռազմական հրամանատարությունը երեկ հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի հարված են հասցրել Դամասկոսից հյուսիս-արևմուտք ընկած «Ջամրայա» ռազմական-հետազոտական կենտրոնին:

Այդ հայտարարությամբ հերքվում էր այն տեղեկատվությունը, թե այդ հարվածի հետևանքով ոչնչացվել են Լիբանանից Սիրիա զենք հասցնող բեռնատարները: Նշվում է, որ իսրայելական այդ հարվածը Սիրիայի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ առաջինն էր՝ 2007 թվականից հետո: Այն ժամանակ իսրայելական ինքնաթիռները Սիրիայի տարածքում ոչնչացրել են ենթադրյալ միջուկային ռեակտորը: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Սիրիան երբեք չեն հաստատել այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե 2007 թվականին իսրայելական ինքնաթիռները Սիրիայի վրա իրենց հարձակման գաղտնիությունն ապահովելու համար օգտվել են Թուրքիայի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս