Հուլիսի 23-ին Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը խաղաղապահների միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։