Սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում. Մովսես Հակոբյան. News.am

Ադրբեջանական կողմի սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում։ Այս մասին News .am-ի հետ զրույցում ասաց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ -գնդապետ Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով չի ստացվում հարցը կարգավորել, այդ պատճառով էլ հակառակորդը դիմում է սադրանքի։

«Հասկանում ենք, թե որքան վատ փաստաթուղթ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այդ պատճառով էլ նման քայլերի է գնում։ Այս պահին իրավիճակը լարված չէ, բայց հանգիստ էլ չէ»,- ասաց գեներալ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չեն եղել: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031