Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը․ Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/zaxarova-1.jpg)
Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ նիստի անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում և պատրաստ է օգնել սահմանազատման գործընթացին։ Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և ամբողջ տարածաշրջանում»,֊ասել է Զախարովան։
Ինչպես հայտնի է, Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Մոսկվայում օգոստոսին կայանալու է սահմանային հարցերի հանձնաժողովի նիստը։