Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է աջակցել Տայվանին Չինաստանի հարձակվելու դեպքում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խոստացել է աջակցել Տայվանին Չինաստանի հարձակվելու դեպքում: Այս մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը:

«Մենք չենք ընդունում, երբ խախտվում է միջազգային իրավունքը, եւ մեծ հարեւանը, խախտելով միջազգային իրավունքը, հարձակվում է իր փոքր հարեւանի վրա. դա վերաբերում է, անշուշտ, նաեւ Չինաստանին»,-հայտարարել է Բերբոքը, որն այցով գտնվում է Նյու Յորքում:

Աջակցության կոնկրետ ձեւերի ու միջոցների մասին հրատարակությունը չի հաղորդում:

Տայվանի շուրջ իրադրությունը վերջին օրերին լարված Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի պատճառով: ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը եւ հանդես է գալիս այն երկրներից գործող պաշտոնյաների (հատկապես բարձրաստիճան) կամ զինվորականների հետ Թայբեյի ներկայացուցիչների բոլոր շփումների դեմ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս