Բելգիայում սառեցրել են ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ. Echo

Բելգիայում ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Եվրամիության սահմանափակիչ միջոցառումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Echo բելգիական հրռատարակությունը:

«Ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Բելգիայում»,-ասվում է հոդվածում: Հրատարակությունը վկայակոչում է երկրի ֆինանսների նախարարության տվյալները: Երեք ամսվա ընթացքում Բելգիայում պատժամիջոցների տակ հայտնված անձանց սառեցված ռուսաստանյան ակտիվների ծավալն ավելացել է գրեթե տասնհինգ անգամ, նշվում է նրանում: Լրացուցիչ սառեցված միջոցները կապված են ԵՄ-ի այն պատժամիջոցների վերջին երկու փաթեթների հետ, որոնք սահմանվել էին հունիսի 3-ին եւ հուլիսի 21-ին:

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս