«Բարգավաճ Հայաստանն» իր զորակցությունն է հայտնում Պարույր Հայրիկյանին. ԲՀԿ մամլո խոսնակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ կուսակցության անունից տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշված է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում»:

Հիշեցնենք, որ Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել է  ուշ երեկոյան` հունվարի 31-ին, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում:  Պ. Հայրիկյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել  ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով:

Տեսանյութեր

Լրահոս