Իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել. ԱՀ ՊՆ
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես ավեի վաղ հաղորդել էր, ԱՀ ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար: