«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել:
Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի՝ որակավորման երրորդ փուլին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 2022/23 մրցաշրջանի անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին «Ալաշկերտ»-ը, «Արարատ»-ը, «Ուրարտու»-ն, «Շիրակ»-ը և «Վան»-ը:
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-8-ը: Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Նոա»-«Լեռնային Արցախ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Վան»-ԲԿՄԱ, «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ուրարտու»: