Բաժիններ՝

Շատ աշխատելը կարող է հանգեցնել դեպրեսիայի․ գիտնականներ

Չափից շատ աշխատելը վնասակար է առողջության համար։ Այժմ այս ճշմարտությունը գիտականորեն ապացուցված է, այս մասին, ըստ shantnews-ի՝  հաղորդում է Комсомольская правда պարբերականը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները համատեղ երկարաժամկետ հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 11 215 տղամարդ և 12 188 կին՝ գրասենյակային աշխատողներ և ինքնազբաղվածներ: Պարզվել է, որ հանգստյան օրերին աշխատելը և արտաժամյա աշխատանքը մեծացնում են դեպրեսիայի զարգացման վտանգը։

Շատ աշխատելը հատկապես վնասակար է կանանց համար: Շաբաթական 55 ժամ աշխատող, այսինքն՝ 35-40 աշխատանքային ժամի նորմը գերազանցող կանանց մոտ 7,3%-ով ավելի մեծ է տրամադրության և հոգեկան խանգարման՝ դեպրեսիայի հավանականությունը։

Հանգստյան օրերին աշխատելը հավասարապես վնասակար է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածության ռեժիմից և ծավալից՝ գիտնականները դեպրեսիայի ռիսկի գործոնների շարքին են դասել մեծ տարիքը, ցածր եկամուտը, ծխելը և աշխատանքից դժգոհությունը:

Տղամարդկանց մեջ ամենաերջանիկը (առանց դեպրեսիայի ախտանիշների) եղել են միայնակ, միջնակարգ կրթություն ունեցող և արհեստագործական մասնագիտություններ ունեցողները։ Իսկ կանանց շրջանում ամենադժբախտը եղել են ամուսնալուծված կամ այրի կանայք՝ չափահաս երեխաներով, միջինից բարձր կրթական մակարդակով։

Որպես կանոն, դեպրեսիայի ռիսկի գործոնները ներառում են.

– մանկության տարիքում տրավմատիկ իրադարձություն,

– սոցիալական կարգավիճակի կորուստ, սիրելիի մահ, աշխատանքի կորուստ, արտագաղթ և փախստականի կարգավիճակ,

– ժառանգական գործոն, այսինքն՝ դեպրեսիայի առկայություն ամենամոտ ավագ հարազատների՝ ծնողների մոտ։

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտության՝ COVID-19 հաղթահարած չափահասների միջինը 30,9%-ը հայտնում է անհանգստության և դեպրեսիայի ախտանիշների մասին: Այսպիսով, կորոնավիրուսը և համավարակի հետ կապված մեկուսացումը և ընդհատված հաղորդակցությունը, հատկապես իրական, այլ ոչ թե վիրտուալ աշխարհում, դարձել են նորագույն գործոններ մարդկային հոգեկան առողջության համար ամենատհաճ հետևանքների ռիսկի առումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031