«Նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը, ում Բաքվի դատարանը որպես ահաբեկչի, դատապարտել է 20 տարվա ազատազրկման, երեկ տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց։
Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ քանի որ հայ ռազմագերիներն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ»։