Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ
Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter ընկերության դեմ։ Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը։
«Իլոն Մասկն ուրբաթ հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ սրելով Tesla-ի գործադիր տնօրենի և սոցցանցի միջև հակամարտությունը», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միլիարդատերը խնդրել է հասարակությունից թաքցել սոցցանցի դեմ իր ներկայացրած հակընդդեմ հայցի մանրամասները։