Բաժիններ՝

Ալինա Կաբաևան պատասխանել է երկրորդ երեխա ունենալու մասին լուրերին

Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի մամուլի քարտուղարն այսօր հերքել է լուրերն այն մասին, թե Կաբաևան երկրորդ երեխան է պարգևել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես գրում eg.ru կայքը, METRO պարբերականին տված հարցազրույցի ընթացքում մարզուհու մամուլի քարտուղարն ասել է. «Զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ալինա Կաբաևան երեխաներ չունի: Նա ոչ որդի, ոչ էլ դուստր մինչ այժմ չի ունեցել»:

Հիշեցնենք, որ ամերիկյան «The New York Post» պարբերականի փոխանցմամբ`Կաբաևան երկու երեխա ունի, որոնց հայրը Վլադիմիր Պուտինն է: Նշվում է, որ Կաբաևայի դուստրը ծնվել է 2012 թվականի նոյեմբերին, ինչից հետո Պուտինը Կաբաևային ու նրա երկու երեխաներին բերել է Սոչիում գտնվող նստավայր, որը հանդիսացել է ռուսական ցարերի ամառային նստավայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031