Անկարայում ռուս կցորդը կանչվել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ
Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի ռեժիմի հարձակումները կպատժվեն ամենակոշտ կերպով»: