Իրանը և Ռուսաստանը պատրաստում են համաձայնագիր դետալների մատակարարման և ինքնաթիռների սպասակման շուրջ
Մոսկվան եւ Թեհրանը շուտով կստորագրեն հուշագիր իրանական դետալների եւ սարքավորանքի մատակարարումների, ինչպես նաեւ ռուսական ինքնաթիռների սպասարկման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին:
«Որոշում է ընդունվել հուշագիր ստորագրել Ռուսաստանի հետ Իրանում արտադրված դետալների եւ սաքավորանքի ՌԴ արտահանման, ինչպես նաեւ մեր երկրի սպասարկման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիների նորոգում եւ տեխնիկական սպասակում իրականացնելու հնարավոության ապահովման նպատակով»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Իրանի ավիաինդուստրիան երկար տարիներ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ինչի հետեւանքով աշխարհի ավիաընկերությունները իրանական ինքնաթիռներին մեժում են սպասարկման հարցում: Իրանի իշխանությունները փորձում են շրջանցել սահմանափակումները համալիր միջոցների հաշվին, ներառյալ դետալների ներմուծումը երրորդ երկրներից եւ այն պահեստամասերի օգտագոծումը, որոնք վերցվել են շահագործումից հանված ինքնաթիռներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: