Նիդեռլանդներում 105.000 հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Թռչնագրիպ է հայտնաբերվել Նիդեռլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում: Վիրուսի տարածումը կանխելու համար մորթել են բոլոր 105.000 հավերը, հայտնել է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության եւ պարենի հարցերի նախարարությունը:
«Խոսքն, ավելի շուտ, վերաբերում է բարձրախտածին տարբերակին»,- նշել են գերատեսչությունում:
Երեք կիլոմետր շառավղով գտնվում են եւս երկու բրոյլերային ֆերմաներ: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Նիդեռլանդների Պարենամթերքի եւ սպառողական ապրանքների անվանգության վարչությունն ուշադրությամբ կհետեւի այդ ընկերություններին: 10 կիլոմետր շառավղով գտնվում են 10 այլ թռչնաֆաբրիկաներ:
Դրանց արգելված է ընտանի թռչունների, ձվի եւ թռչնային թափուկների փոխադրումը՝ կանխելու համար վիրուսի տարածումը: Թռչնագիպի այս բռնկումն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին եւ ամենալուրջն է վերջին 20 տարվա ընթացքում: Այդ ժամանակամիջոցում վիրուս է հայտնաբերվել առնվազն 50 թռչնաֆաբրիկաներում, ոչնչացվել են միլիոնավոր թեւ թռչուններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: