Խարդախության մեղադրանքով հետախուզվող 64-ամյա Արա Բ.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 26-ին Ալեք Մանուկյան փողոցից բաժանմունք են տեղափոխել 64-ամյա Արա Բ.-ին, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: