Մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
այսօր առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: