Մոսկվայում թոշակառու կինը կտրել է 10-րդ հարկի բարձրության վրա գտնվող ալպինիստի ճոպանը
83-ամյա թոշակառու կինը դանակով կտրել է արդյունաբերական ալպինիստի ճոպանը, ով վերանորոգում էր Դոմոդեդովսկայա փողոցում գտնվող տան ճակատային հատվածը։
ntv.ru-ի փոխանցմամբ՝ աշխատակիցը դեպքի պահին գտնվել է 10–րորդ հարկի բարձրության վրա և անվտանգության պարանի շնորհիվ կարողացել է խուսափել վայր ընկնելուց։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքի փաստը, պարզվում են թոշակառուի արարքի դրդապատճառները։