Ստամբուլում ձեռք բերած հացահատիկային պայմանավորվածությունները չեն արգելում ՌԴ-ին շարունակել հատուկ գործողությունը․Լավրով

Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերին համապատասխան հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան։

«Օդեսայի նավահանգստի հացահատիկի տերմինալը գտնվում է ռազմական հատվածից զգալի հեռավորության վրա։ Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հացահատիկի մատակարարման համար խոչընդոտներ չկան, և մենք դրանք չենք ստեղծել»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս