Բաժիններ՝

Բրիտանական ԶԼՄ-ները չեն ասում ամբողջ ճշմարտությունն Ուկրաինայի հակամարտության մասին. Times

Բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակների մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին: The Times թերթի էջերում այս կարծիքն է հայտնել հրատարության մեկնաբան Ռոդ Լիդդլը:

«Ցանկացած հայտարարություն ուկրաինական կողմից, որքան էլ այն զառանցական լինի («Պուտինի դեմ հենց նոր մահափորձ է կատարվել»), ընկալվում է հալած յուղի տեղ, ներառյալ սպանված զինվորների երկուստեք գնահատումները: Ուկրաինացիների ամենափոքրիկ հաղթանակներն ստանում են վիթխարի լուսաբանում, ռուսների զգալի հաջողությունները՝ մի տեսակ ավելի քիչ»,- գրել է Լիդդլը, որի կարծիքով բրիտանացի ընթերցողներին չեն ասում ամբողջ ճշմատությունն Ուկրաինայի հակամարտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս