«Այս որոշման պատճառների մասին կխոսեմ անուն առ անուն, ասաբնյակ առ ասաբնյակ, ջակուզի առ ջակուզի»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմությունն՝ ընդդեմ Սահմանադրության․

Խորհրդարանական ընդդիմությունը տարբեր վարիացիաներով հասկացնում է, որ սեպտեմբերից իր օրակարգով վերադառնալու է խորհրդարան։ Ու որպես հզոր արգումենտ՝ հաջորդ նախադասության մեջ անպայման ցիտում է, որ իր օրակարգը Նիկոլի իմփիչմենթն է։

Ես չեմ խոսելու ընդդիմությունից հանրային սպասումների եւ այս որոշման բարոյական լևլի մասին։

Ընդամենը «իմփիչմենթ» օպերացիայի սահմանադրական պահանջն եմ հիշեցնելու, իսկ մնացյալի գնահատականը հանրությունն առանց ինձ էլ տալիս ու տալու է։

Եվ այսպես, ՀՀ Սահմանադրություն, հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը.

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։

Եվ այսպես, ես չեմ խոսում որոշման քվեարկության մասին, որտեղ անհրաժեշտ է պատգամավորների թվի ձայների մեծամասնությունը։

Անգամ Նիկոլին իմփիչմենթ հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ՝ 36 ձայն, ընդդիմությունը չունի, հաշվի առնելով ընդդիմությունից թռած երկու հայտնի պերսոնաժին։

Այս պահին ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, ինչը բավարար չէ անգամ Նիկոլին հանելու որոշման նախագիծ ներկայացնելու համար։

Հա, «գնանք ԱԺ, որ նիկոլականներին վերբովկա անենք», դաժանագույն թեզը էլ մի ասեք՝ շոգ է, ծիծաղելու հավես չկա։

Ու մեկ էլ որ ասում եք՝ «չենք գնալու կառավարության նախաձեռնած նիստերին», բա մի լրագրող չկա՞, որ ձեզ հարցնի՝ «հարգելի X, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ նիստ տարվա մեջ հրավիրվում է մաքսիմում մի քանի անգամ, բա մնացա՞ծ նիստիերին, ուստի էդ «կռուտիտն» էլ սիրուն չի։

Իսկ ընդհանրապես, ոչ մի կռուտիտ պետք չի։

Պարզապես պետք է առանց ավելորդ թիթիզությունների ասել այն, ինչը անելու եք՝ Ռուբինյան Ռուբոյի ասած՝ խելոք ու հնազանդ։

Իսկ այս որոշման քաղաքական եւ բարոյական ասպեկտի եւ պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ։

Անուն առ անուն, ասաբնյակ առ ասաբնյակ, ջակուզի առ ջակուզի»։

Տեսանյութեր

Լրահոս