Հայկական շահերի պաշտպանները մնացել են ընդդիմությունը և Սփյուռքը. Գագիկ Մինասյան

«Հայաստանը, կարծես թե, խաղից դուրս վիճակում է գտնվում այն դեպքում, երբ կա ՀՀ ազգային և պետական շահերի պաշտպանության խնդիր: Նրանք, նույնիսկ, երբ ներկա են ֆիզիկապես, չեն պաշտպանում, և երբ ներկա չեն, մեր փոխարեն այդ շահը պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՀՀ իշխանությունների բանակցային մի քանի դրվագներին և Թեհրանից հնչած հայտարարություններին:

Նա ուշադրություն հրավիրեց նաև Թեհրանի հայտնի հանդիպմանը հաջորդած՝ Թուրքիայի ԱԳ նախարարի այն հայտարարություններին, թե «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց է», որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են, ապա Չավուշօղլուի վերը նշված հայտարարությունը մեկնաբանեց, թե կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական բանակցությունները ևս երկկողմ չեն. Թուրքիան ևս ներկա է և ներկա է շատ ավելի տեսանելի ձևով, քան կարելի է պատկերացնել:

Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարության երկրորդ մասին, թե հայ-թուրքական կարգավորման հարցում ճնշում կա՝ «դրսից՝ սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբեր»-ի կողմից, ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց. «Հայկական շահի պաշտպանողն այս պարագայում, հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններում, Հայաստանի ընդդիմություն է և հայկական սփյուռքը: Այսինքն՝ իշխանությունները դավաճանել են հայկական շահերը, և այդ շահերի պաշտպաններն են մնացել հայկական ընդդիմությունն ու Սփյուռքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս