Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է․ փաստաբան
Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Հ.Գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին…»։