«Մեր իշխանության մեղքն այն է, որ ապաքաղաքական, փողի մեռած տարրերին թույլ ենք տվել դառնալ քաղգործիչ»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլիստներից ավելի վտանգավոր Հայաստանի այն օլիգարխներն են, այն փողի մեռածներն են, որոնք ժամանակին այն իշխանության կոշիկներն էին լպստում, հիմա էս նոր իշխանության կոշիկներն են լպստում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր իշխանության ամենամեծ մեղքը եղել է այն, որ ապաքաղաքական, փողի մեռած տարրերին թույլ ենք տվել դառնալ քաղաքական տարրեր, նրանք իրականում քաղաքական տարր չեն կարող լինել, դրանք առևտրականներ էլ չեն, չարչի են, էդ մարդկանց մտածողության մեջ ամեն ինչ առնվում, ծախվում ա։ Հայրենիքից․ լավ գին տվող լինի, ի՞նչ կապ ունի․․․»,- ասաց նա։

Ամփոփելով խոսքը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հանրապետական կուսակցության համար այսօր կա 1 նպատակ՝ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը․

«Կա 1 նպատակ՝ 2 բաղկացուցիչով։ Ազգային պետության գահավիժումը կանգնեցնել, որը հնարավոր է բացառապես այս ազգակործան պատուհաս նիկոլիստական իշխանության հեռացումով․․․․

Կարդացեք նաև

Ով համամիտ չէ այս իշխանությունների հետ, պետք է կարողանանք կոնսոլիդացվել, սա կուսակցական պայքար չէ, մեզ պետք է շարժում, մեզ պետք է նոր շարժում, ազգային շարժում, և առանց Նիկոլ Հայաստանը չի կարող միայն նպատակ լինել, դա մեր նպատակին հասնելու համար գլխավոր խոչընդոտն է։ Նիկոլի հեռացումը ոչ թե պետք է լինի նպատակ, այլ խոչընդոտի հեռացում՝ գլխավոր նպատակին հասնելու համար, իսկ ո՞րն է գլխավոր նպատակը՝ կանգնեցնել ազգային պետության գահավիժումը և զրոյից կառուցել ազգային պետություն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս