ՄԱԿ-ում հայտարարել են Մյանմայում ակտիվիստների մահապատժին արձագանք տալու անհրաժեշտության մասին
Մյանմացի չորս ակտիվիստների մահապատիժը պետք է շրջադարձային պահ դառնա Մյանմայի հասարակական-քաղաքական ճգնաժամին միջազգային հանրակցության արձագանքի հարցում: Հուլիսի 25-ին այդ մասին հայտարարել է Մյանմայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցնցված եմ այն լուրից, որ խորհրդարանի նախկին անդամ (Կո Պյու) Զեյ Տոն և վաղեմի ակտիվիստ Չժո Մին Յուն այսօր մահապատժի են ենթարկվել երկու այլ մարդկանց հետ: ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է հարգեն նրանց հիշատակը և այդ չարաբարո արարքն ընկալեն որպես շրջադայձային պահ այդ ճգնաժամի նկատմամբ համաշխարհային արձագանքի հարցում»,- գրել է Էնդրյուսը Twitter-ում: Նրա խոսքով՝ այս իրավիճակում միջազգային անգործության ստատուս քվոն պետք է վճռականորեն մերժվի»:
The Irrawaddy հրատարակությունը, հուլիսի 25-ին հայտնել է, որ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի նախկին պատգամավոր Կո Պյու Զեյ Տոն, ակտիվիստ Չժո Մին Յուն և ևս երկու մարդ մահապատժի են ենթակվել Մյանմայի զնվորականների կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենքին համապատասխան: Մահվան դատավճիռներն ի կատար են ածվել անցած հանգստյան օերին:
Կո Պյու Զեյ Տոն և Չժո Մին Յուն ձերբակալվել էին 2021 թվականի վերջին և մահվան դատավճռի դատապարտվել հունվարին՝ Յանգոնում զնված դիմադրության գործողության կազմակերպման համար: 2021 թվականի փետրվարի 1-ին Մյանյայի զինվորականները հայտարարել են երկրում արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավաության պաշտոնազրկության մասին: Բանակի ներկայացուցիչները հայտարարել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգկուն կեղծարարությունների մասին, որոնց արդյունքներով հաղթել է Հանուն ժողովրդավարության ազգային լիգան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: