Բաժիններ՝

Բռնոյում Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին հնչել է Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիր Գրիգոր Մենդելի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգին Բռնոյում տաճարում հնչել է նաև նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:

Ինչպես տեղեկացնում է «Օրեր»-ը՝ Բռնոյի Աստվածածնի վերափոխման տաճարում համերգին հնչել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և չեխ երգահան Լեոշ Յանաչեկի գլուխգործոցները:

Առաջին գործը եղել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-Բարի նավապետ» ստեղծագործությունը, որը հնչել է առաջին անգամ: Այն բաղկացած է երկու բաժիններից: Ստեղծագործության առաջին մասը բաղկացած է «Հարց» շարականի առաջին երեք տներից, որը սկսվում է «Որ հայիս քաղցրութեամբ» և ավարտվում «օրհնեալ ես Աստըւած հարցըն մերոց» խոսքերով: Ստեղծագործության երկրորդ բաժինը երաժշտավորում է «Ողորմեա» շարականի բառերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս