«Մեծարգո Նախագահ, թանկագին Սերջիո»․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային, որում ասված է․
«Մեծարգո Նախագահ,
Թանկագին Սերջիո,
Ի սրտե ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Անկեղծորեն ուրախ եմ ի դեմս Ձեզ՝ Իտալիայի ժողովրդի նվիրյալ զավակի, փորձառու քաղաքական ու պետական գործչի, հայ-իտալական բարեկամության անկեղծ ջատագովի և իմաստուն մարդու ճանաչելու, Երևանում, Հռոմում կամ որևէ միջազգային հարթակում յուրաքանչյուր հանդիպման, խորիմաստ զրույցների համար:
Մաղթում եմ Ձեզ, սիրելի Սերջիո, առողջություն և ամենայն բարիք»: